Posts

Ուսումնական ապրիլ

Նախագծերով ուսուցման ստուգատես (ապրիլի 3-7)   Ուսումնական ապրիլ (9-13)

Նախագծերով ուսուցման ստուգատես (ապրիլի 3-7). թարգմանություններ

Մի՛ փոխիր աշխարհը Ժամանակին մի արքա կար, ով բարգավաճ երկիր էր կառավարում: Մի օր նա կարճատև ուղևորության գնաց դեպի երկրի հեռավոր վայրեր: Երբ նա վերադարձավ, սկսեց դժգոհել, որ ոտքերը ցավում են. առաջին անգամ էր՝ այդքան երկար ուղևորության էր գնում, և ճանապարհը, որով անցել էր, անհարթ էր եղել և քարքարոտ: Ապա նա հրամայեց իր մարդկանց՝ կաշվով պատել քաղաքի ճանապարհները: Իհարկե, հարյուրավոր կովի կաշի էր անհրաժեշտ, և այն հսկայական գումար կարժենար: Արքայի խելացի ծառաներից մեկը համարձակվեց և ասաց նրան. - Ինչո՞ւ եք այդքան գումար անտեղի վատնում: Ինչո՞ւ պարզապես մի փոքրիկ կտոր կաշի չեք կտրում՝ ծածկելու Ձեր ոտքերը: Արքան ապշած էր, սակայն համաձայնեց առաջարկին. թող   կոշիկներ պատրաստեն իր համար: Իրականում այս պատմության մեջ արժեքավոր դաս կա. աշխարհը երջանիկ ապրելու վայր դարձնելու փոխարեն ինքդ քե՛զ փոխիր, սի՛րտդ փոխիր, ոչ թե աշխարհը: նյութի աղբյուր Մի խելացի կին, ով ճամփորդում էր լեռներով, գետի հոսքի մեջ թանկարժեք քար գտավ: Հաջորդ օրը նա մի այլ ճամփորդի հանդիպեց, ով քաղցած էր, և խե...

Անդալուսյան պոեզիա

Իսպանիայում արաբական պոեզիան լայնածավալ ու խորը փոխազդեցությունների արդյունք է և համաշխարհային գրականության մեծագույն արժեքներից։ Արաբներն Իսպանիա եկան 8-րդ դարի երկրորդ տասնամյակին և 3 տարվա ընթացքում գրավեցին Պիրենեյան թերակղզու մեծ մասը։ Երկար դարերի ընթացքում արաբ նվաճողները այստեղ բերբերների և արաբականացված վեստգոթերի հետ ստեղծեցին բարձր մշակույթ։ Նվաճողների հետ Իսպանիա թափանցեց նաև արաբական գրականությունը, որի զարգացման ընթացքը բաժանվում է 3 շրջանի՝ «ընդօրինակման», «նորացման» և «անկման»: Այս փուլերը համապատասխանում էին արաբական տիրապետության փուլերին՝ Արաբական խալիֆայությունից կիսանկախ ամիրայություն, անկախ Օմայյան խալիֆայություն, մասնատում և նվաճում։

Բարեկամության կամուրջ

Image
   « Կարդում ենք » և   « Կրթական   փոխանակումներ »   նախագծերով օրեր առաջ այցելել էինք Արագածոտնի մարզի Ոսկեվազ և Ագարակ գյուղերի դպրոցները: Յուրաքանչյուր դպրոցում մեզ ներկայացրին և՛ գյուղի պատմությունը, և՛ դպրոցի պատմությունը: Հետաքրքիր էր տեսնելը այլ դպրոցների սովորույթներն ու երեխաների հետաքրքրությունները, տեսնել տարածաշրջանի տեսարժան վայրերը, նոր ընկերներ ու ծանոթություններ ձեռքբերելը: Էլ ի՞նչ ծանոթություն, որ չպիտի դառնա բարեկամություն, փոխայցելություն, նոր ծրագրեր ու նոր հանդիպումներ: Այցի ընթացքում, երբ պատմում էինք մեր ու մեր կրթահամալիրի մասին, շատ տպավորված էին: Ու մենք նրանց հրավիրեցինք մեր կրթահամալիր՝ տեսնելու, , ճանաչելու, ավելի մտերմանալու, նոր հավանական ծրագրեր: Նախքան օրվա ամփոփմանն անցնելը նշեմ, որ օրեր առաջ սկսել էինք նախապատրաստվել՝ հյուրընկալելու մեր նոր ընկերներինմեծ: Կազմեցինք ծրագիրը, որոշեցինք, թե ովքեր են միանալու նրանց՝ ամբողջ օրվա ընթացքում ուղեկցելու համար: Ուրբաթ առավոտյան, իրարանցում էր Մայր դպրոցի մուտքի դիմաց. ինչո՞ւ իրարա...

Ուսումնական մարտ

Կարդում ենք Չարենց Գրաբարի օրեր Նախագիծ «Ծանոթ-անծանոթ քաղաքներ» Հայոց լեզվի առաջադրանքներ

Հայոց լեզվի առաջադրանքներ (ուսումնական մարտ)

1. Ըստ տրված կաղապարների, բարդ նախադասություններ կազմ՛ր: Ե՛վ——————և՛—————— Ոչ——————-ոչ—————— Թե՛——————-թե՛————— Կա՛մ——————-կա՛մ———— 2. Տեքստը մեկ նախադասությամբ փոխադրի´ր: Սըր Ուոլթըր Ռլեյնը (անգլիացի պետական գործիչ և ծովագնաց) Ամերիկայից Անգլիա բերեց երկու բույս՝ կարտոֆիլն ու ծխախոտը: Հավանաբար, նա Անգլիայում առաջին ծխողն է եղել: Մի երեկո, երբ աշխատասենյակում նստած իր ծխամորճն էր ծխում, հայտնվեց ծառան՝ մի նամակ ձեռքին: Վերջինս ծխող մարդ երբեք չէր տեսել և կարծես, թե տերն այրվում է: Նա նամակը գցեց և ահաբեկված դուրս վազեց՝ գոռալով. -Տերս այրվում է, տերս այրվում է, ծուխը դուրս է գալիս նրա քթից ու բերանից: Հետո շտապ մի դույլ ջուր բերեց և տիրոջ վրա լցրեց: Վերջինս չհասցրեց անգամ բացատրել, թե  ի´նչ է իր ձեռքինը: 3. Կետադրի՛ր նախադասությունները: Հույները ծովերի աստված Պոսեյդոնին եզ էին զոհաբերում որպես ջրային տարերքի հզորության խորհրդանիշ: Քարակերտ ու կղմինդրածածկ փոքրիկ տունը որպես շքեղ ապարանք առանձնանում էր գյուղի խարխուլ տների մեջ: Նկարահանող խցիկի մոտ անփույթ կանգնած ...

Ճամփորդություն «Կարդում ենք» նախագծի շրջանակներում

   « Կարդում ենք » նախագծի շրջանակներում որոշեցինք այցելել Ոսկեվազ գյուղի միջնակարգ դպրոցը և միասին ամփոփել Տերյանական և Թումանյանական օրերը : Ոսկեվազի Երվանդ Դանիելյանի անվան միջնակարգ դպրոց ի աշակերտները և ուսուցչական կազմը մեծ ոգևորությամբ և ըստ պատշաճի դիմավորեցին մեզ: Առաջին բանը, որից շատ էի ուրախացել, դա սովորական դպրոցական սեղաններն ու աթոռներն էին, գրատախտակն ու ուսուցչական մատյանները. կարոտել էի: Տասներորդ դասարանի աշակերտներից մեկը մեզ ներկայացրեց գյուղի պատմությունը, որը, իրոք, շատ հետաքրքիր էր:Ասաց, որ գյուղը հիմնադրվել է 1828 թվականին։ Գյուղի նախկին անունն է եղել Ղզլթամուր։ Ախթամուր գյուղը առնելուց և ավերելուց հետո , Լենկ Թեմուրը շարժվում է հարևան գյուղի վրա։ Բնակիչները սարսափած հանձնվում են։ Լենկ Թեմուրը ներում է նրանց և չի կոտորում։ Ի նշան երախտագիտության՝ փրկված գյուղացիները նրան Ղզլթամուր ՝ ոսկի Թամուր- Ոսկի են անվանում։ Դրանից հետո գյուղի անունը դնում են Ղզլաթամու ր: Գյուղի պատմությանը քիչ թ...

ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԸ. վերլուծություն

2008 թվականի մարտի 21-ին «Գրական թերթ» ամսագրում հոդված տպագրվեց, որը ներկայացնում էր Թումանյանի վերջին օրերը: Նկարագրված էր, որ Թումանյանը դեռ երեսուն տարեկանը չբոլորած՝ արդեն ալեհեր էր, վաղաժամ ծերացած մարդու տեսք ուներ: Ուներ առոջական լուրջ խնդիրներ, որոնք գլուխ բարձրացրին այն ժամանակ, երբ ազգը նրա կարիքը շատ ուներ: 1915 թվականին՝ Հայոց մեծ եղեռնի ընթացքում, հատկապեսձեռնամուխ եղավ եղեռնից հրաշքով փրկված գաղթականներին ու որբերին օգնելու գործում: Այն մասին, թե ինչպես է այդ ամենը անդրադառնում նրա առողջության վրա, տեղեկանում ենք բանաստեղծի 1916 թ. մարտին գրած նամակից. «Մանավանդ ֆիզիկապես էլ շատ եմ թուլացել: Գրեթե երկու տարի է էս կոշմարի մեջ պտտվում եմ, ամառն էլ ամառանոցի փոխարեն Էջմիածնի դժոխքն ընկա, նրանից հետո էլ երեք ամսից ավելի հիվանդացա»: Նույն նամակում նշում է նաև, որ նյարդերը «բոլորովին քայքայվել են», որ «սիրտս թուլացել է, դատարկ պարկի պես կախ ընկել»: 1921 թ. դեկտեմբերից Թումանյանի առողջությունը շեշտակի վատանում է: Բժիշկները դեղնախտ են կասկածում, սակայն որոշ ժամանակ անց առ...

Նախագիծ «Կարդում ենք Չարենց»

  Եղիշե Չարենց   Եղիշե Չարենցը ծնվել է1897, մարտ 13-ին; Նա հայ բանաստեղծ էր, գրող և թարգմանիչ: Չարենցը Գուրգեն Մահարուն պատմել է, թե Կարս էր եկել Չարենց ազգանունով մի բժիշկ, որի ցուցատախտակի «Չարենց» մակագրությունն էլ վերցրել է։ Պատանեկան տարիների մտերիմները այլ բացատրություններ էլ են տալիս։ Ըստ Կարինե Քոթանջյանի՝ բանաստեղծը Չարենց է մկրտվել, որովհետև մանկուց եղել է չար երեխա։ Նրան այնքան են չար ասել, որ Չարենց էլ մնացել է։ Իսկ Անուշավան Ջիդեջյանը (Վիվան) բանաստեղծի կողմից վկայել է, որ Չարենց անունն առաջացել է Ալեքսանդր Պուշկինի «Անչար» ոտանավորի հնչյունական տեղաշարժերի հետևանքով։ 1921 թվականից Չարենց գրական անունը նրա համար դառնում է նաև քաղաքացիական ազգանուն։ Չարենց անվան ընտրությունը բանաստեղծն ավելի ուշ տվել է տրամաբանական այսպիսի բացատրություն․«աշխարհում բարու դիմակի տակ շատ հաճախ չարն է թաքնված, ես էլ իմ հոգու բարի բովանդակությանը, այսպես ասած, չար անուն եմ տվել»։ Հետաքրքիր ընթերցանություն Մինչև ե՞րբ անորոշության մեջ մնամ… Գարեգին Բեսն իր աշխատությունո...

21-րդ դարում Հայաստանը դեռ աղբավայրեր է կառուցում, այն էլ վարկերով

Առաջադրանքներ Որքանո՞վ է արդարացված Հայաստանում նոր աղբավայրի կառուցումը Ինչքան էլ լինենք ՀՀ քաղաքացիներ, մեկ է չենք փոխի իրականությունը: Համարվում ենք զարգացող երկիր, սակայն ես այդ կարծիքին չեմ: Մինչև նոր սերունդ չգա, Հայաստանը տեղից չի շարժվելու: Զարգացում ասելով չպետք է պատկերացնենք սոսկ ինչ-որ բազմաֆունկցիոնալ տեխնիկայով հարուստ գործարանների կառուցում և այլն: Շուտով Հայաստանը կդառնա աղբատեղի, բառից բուն իմաստով: Քայլում ենք փողոցով (հատկապես ամռան ամիսներին) և գառշահոտից չգիտենք որ կողմով քայլել: Այս ամենը դնենք մի կողմ, մեր հարգարժան իմաստուն և բանիմաց կառավարությունը, անհատ ձեռներեցները մի՞թե որևէ լուծում չեն կարողանում տալ այս խնդրին: Ամբողջ աշխարհը հիմա աղբ է վերամշակում, իսկ մե՞նք: Մենք նոր աղբավայր ենք ցանկանում ստեղծել՝ այն էլ վարկով: Գիտեմ, որ վերամշակման համար կառույց ստեղծելը դժվար և թանկ հաճույք է, սակայն կառուցելուց հետո էլ հարկ չի լինի նորից վարկով գումար վերցնելու, որ նոր աղբատեղի կառուցեն, թող վարկ վերցնեն, բայց վերամշակման համար նախատեսված կառույց կառուցել: Նշ...

Նախագիծ «Կարդում ենք Թումանյան»

Ինքնակենսագրություն  Մեր տոհմը Լոռու հին ազնվական տոհմերից մեկն է։ Իր մեջ ունի պահած շատ ավանդություններ։ Այդ ավանդություններից երևում է, որ նա եկվոր է, բայց պարզ չի՛, թե ո՛րտեղից։ Թե եկվոր է՛լ է, անհերքելի հիշատակարանները ցույց են տալիս, որ նա վաղուց՝ է հաստատված Լոռու Դսեղ գյուղում։ Իմ հայրը, Տեր Թադեոսը, նույն գյուղի քահանան էր։ Ամենալավ և ամենամեծ բանը, որ ես ունեցել եմ կյանքում, այդ եղել է իմ հայրը։ Նա ազնիվ մարդ էր և ազնվական՝ բառի բովանդակ մտքով։ Չափազանց մարդասեր ու առատաձեռն, առակախոս ու զվարճաբան, սակայն միշտ ուներ մի խոր լրջություն։ Թեև քահանա, բայց նշանավոր հրացանաձիգ էր և ձի նստող։ Իսկ մայրս բոլորովին ուրիշ մարդ էր։ Երկու ծայրահեղորեն տարբեր արարածներ հանդիպել էին իրար։ Մայրս – Սոնան, որ նույն գյուղիցն էր, սարում աչքը բաց արած ու սարում մեծացած, մի կատարյալ՝ սարի աղջիկ էր, ինչպես գյուղացիքն են ասում,— մի «գիժ պախրի կով»։ Նա չէր կարողանում համբերել հորս անփույթ ու շռայլող բնավորությանը, և գրեթե մշտական վեճի մեջ էին այդ երկու հոգին։ Ա՛յդ էր պատճառը, որ հա...