Posts

Շահան Շահնուր․ Նահանջ առանց երգի․ վելուծություն

« Նահանջ առանց երգի » Վեպ ի գլխավոր հերոսներն են Պետրոս ը և Նենեթ ը, ում սիրո պատմությունը ներկայացված է այս վեպում։   Պոլսից  Փարիզ  գաղթած Պետրոսը լուսանկարիչ էր, ով աշխատում էր  լուսանկարչատներից մեկում, որի տնօրեն ն է պատահում լինել Նենեթը՝ մադամ Ժանն , ով շատ հմայչ և գեղեցիկ կին էր Պետրոսը սիրահարվում է նրան և հետագայում սիրած աղջկան անվանում Նենեթ։ Սակայն Նենեթը ազատ չէ, նա Լեսքյուրի սիրուհին է և վերջինիս փողերով է բացել իր լուսանկարչատունը։ Պետրոսը , իմանալով այդ մասին, տանջվում է ր ։ Թեև Պետրոսի ու Նենեթի  սերը  փոխադարձ է, բայց Նենեթը վերադառնում է Լեսքյուրի մոտ։ Մի օր տղան իմանում է սիրելիի ոչ այնքան լավ անցյալի մասին , սակայն սերը կուրացրել էր նրան և չի կարողանում հրաժարվել Նենեթից։ Նա վաճառում է ունեցվածքը, տեղափոխվում ուրիշ  քաղաք  և աշխատում որպես բանվոր։ Սակայն այստեղ էլ նրան գտնում է Նենեթը։ Ավտովթարի հետևանքով Լեսքյուրը մահացել էր, իսկ Նենեթը անդամահատվել։ Նրա թևը կտրել էին, և նա վերադարձել էր Պետրոսի մոտ և Պետրոսը նրա ...

Ուսումնական առաջին և երկրորդ շրջանների ամփոփում. հայոց լեզու և գրականություն

Ստորև ներկայացված են ուսումնական առաջին շրջանում կատարված գրականության առաջադրանքները։ Մտահոգված եմ. իմ կրթությունը   Դաս-քննարկման ամփոփում Հին գրականության առանձնահատկությունները։  «Սասունցի Դավիթ» Շահան Շահնուր Իսահականյանական օրեր Ստորև ներկայացված են ուսումնական առաջին շրջանում կատարված հայոց լեզվի առաջադրանքները։  Գործնական քերականություն․ ձայնավորների ուղղագրությունը Ամփոփիչ  աշխատանք  բառագիտությունից Հայոց լեզվի քերկանական առաջադրանքներ Հնչյունաբանություն Ստորև ներկայացված են ուսումնական առաջին շրջանում կատարված թարգմանական և այլ նախագծային աշխատանքները։ Հարուստ մարդը․․․ Գեղեցկության կենտրոնում Սովորեք ապրել բաց սրտով Ցանկություն Տարօրինակ ենք  ... Հպարտ կարմիր վարդը

Ուսումնական նոյեմբեր․ Հայոց պատմություն

Նոյեմբերի 25-29 Առաջադրանքներ. 1.      Ներկայացրե՛ք Հայոց թագավորության վերականգնման նախադրյալները: Իրավիճակը Մերձավոր Արևելքում XIIդ. վերջին և Կիլիկյան Հայաստանը Թագավորության հռչակումը Լևոն Ա-ի ձեռնարկումները ա․ վերացնել կրոնափոխության հարկադրանքը, քանդել Հայաստանում կառուցված կրակատները և դժվարություններ չստեղծել հայկական եկեղեցու գործունեության համար, բ․ պետական պաշտոնյաներին մեծարել ու գնահատել արդարամտությամբ, չցուցաբերել կամայականություններ, անազնիվ, անվաստակ անձանց, հավատուրացների ու դավաճանների փոխարեն պատիվների ու պաշտոնների արժանացնել ազնիվ, գործունյա և վաստակավոր մարդկանց, գ․ չմիջամտել հայ նախարարների ներքին գործերին, չհավատալ երկերեսանի, բախտախնդիր անձանց ամբաստանություններին, ունկնդրել ուղղամիտ մարդկանց խորհուրդները։ Հայ-արաբական պայմանագիր    652 թվականին  Արաբական խալիֆայության ապագա մայրաքաղաք Դամասկոսում հայոց իշխան և սպարապետ Թեոդորոս Ռշտունու և Ասորիքի կառավարիչ Մուավիայի միջև։ Պայմանագրի կետեր Հայաստանը ...

Հպարտ կարմիր վարդը

Image
Մի հիասքանչ գարնանային օր վարդ ծաղկեց անտառում: Տարատեսակ ծառեր և բույսեր էին այնտեղ աճում: Երբ վարդն իր շուրջն էր նայում, սոճին ասաց. -Ի՜նչ գեղեցիկ ծաղիկ է: Երանի ես էլ այդպիսին լինեի: Մեկ այլ ծառ ասաց. -Հարգելի՛ սոճի, մի՛ տխրիր, մենք չենք կարող ամեն բան ունենալ: Վարդը գլուխը շրջեց և ասաց. -Երևում է ես այս անտառի ամենագեղեցին բույսն եմ: Արևածաղիկը բարձրացրեց իր դեղին գլուխը և հարցրեց. -Ինչո՞ւ ես այդպես ասում: Անտառում բազում գեղեցիկ բույսեր կան: Դու պարզապես դրանցից մեկն ես: Կարմիր վարդը պատասխանեց. -Ես նկատում եմ, թե ինչպես են բոլորն ինձ դիտում, մատնանշում: Ապա վարդը նայեց կակտուսին և ասաց. -Ապա մի այս տգեղ բույսին նայեք՝ լի փշերով: Սոճին ասաց. -Կարմի՛ր վարդ, այս ի՞նչ խոսակցություն է: Ո՞վ կարող է ասել, թե որն է գեղեցկությունը: Դու նույնպես փշեր ունես: Հպարտ կարմիր վարդը բարկացած նայեց սոճուն և ասաց. -Ես կարծում էի՝ դու լավ ճաշակ ունես: Դու ընդհանրապես չգիտես, թե ինչ է գեղեցկությունը: Դու չես կարող համեմատել իմ փշերը կակտուսի փշերի հետ: <<Ինչ հպար...

Ավետիք Իսահակյան

Մեծերը Իսահակյանի մասին  Ավետիք Իսահակյանը խորացրեց և ծավալեց ժողովրդական երգի կուլտուրան` թե իբրև արտաքին ձև, և թե իբրև, մանավանդ, բովանդակություն: Դ. ԴԵՄԻՐՃՅԱՆ *** Իսահակյանը մեծ է և սիրելի նրանով, որ ոչ միայն կարեկցաբար լացել է և մարգարեաբար անիծել, այլև հնչեցրել է եղբայրության և ազատության զանգը, տառապյալ մարդկությանը կոչ է արել դուրս գալ բռնակալների դեմ: Ե. ՉԱՐԵՆՑ ***                      Ես շատ ուրախ եմ և հպարտ, որ պատիվ ունեմ թարգմանելու Ավետիք Իսահակյանի երկերը չինարեն: Մենք շատ սիրեցինք նրա` մեզ հարազատ պոեզիան և այն մեծ հետաքրքրություն է ներկայացնում չին ընթերցողների համար: ԳԵ- ԲԱՈ- ՑՅՈՒԱՆ *** Ավետիք Իսահակյանը մեծ գրող է միջազգային առումով և գերազանցորեն մարդկային, իսկ իր գործը` «Աբու Լալա Մահարին» անժխտելիորեն անզուգական գլուխգործոց: Առաջին իսկ օրերից համակվեցի նրա զգացումների խորությամբ: Անվերապահորեն ու լիակատար հիացած եմ Ավ. Իսահակյանի գործով, իսկ նրա ա...

Ուսումնական հոկտեմբեր․ հայոց պատմություն

Հոկտեմբերի 21-25 Առաջադրանք. 1.         Ի՞նչ պատմական նշանակություն ունեցավ Քրիստոնեության ընդունումը հայ ժողովրդի կյանքում: Ագաթանգեղոսի «Հայոց պատմության» համաձայն, երբ 287 թվականին Տրդատը հռոմեական զորքի օգնությամբ հաղթանակած վերադառնում է Վաղարշապատ՝ վերագրավելու իր հոր գահը, ճանապարհին՝ Եկեղյաց գավառի Երիզա ավանում, գոհաբանական զոհեր է մատուցում Անահիտ աստվածուհու մեհյանին։ Թագավորի զինակից Գրիգորը հրաժարվում է մասնակցել զոհաբերության արարողությանը, քանի որ քրիստոնյա էր։ Հայոց արքան այդ ժամանակ տեղեկանում է նաև, որ Գրիգորը իր հայր Խոսրովին սպանող Անակ իշխանի որդին է։ Տրդատ Գ-ն հրամայում է նրան գցել Արտաշատի ստորերկրյա բանտը, որ սահմանված էր մահապարտների համար։ Գրիգորից բացի Մեծ Հայքում քրիստոնեության տարածմանը և պետական կրոն դառնալուն էապես նպաստել են Հռիփսիմյանց կույսերը: Ավանդության համաձայն՝ նրանք հռոմեացի կույսեր էին, ովքեր հալածվել էին Դիոկղետիանոս...

Տարօրինակ ենք ... Թարգմանական աշխատանք

Տարօրինակ ենք  ... Մենք ասում ենք . « Ես չեմ պատասխանել հեռախոսին ,  որովհետև զբաղված եմ եղել »,  երբ ամաչում ենք ընդունել ,  որ այս ձայնը լսելը մեզ այլևս ուրախություն չի տալիս  ... Մենք ասում ենք . « Ինձ քեզանից ոչինչ պետք չէ »,  երբ մենք չենք կարողանում ստանալ այն ,  ինչ ուզում ենք  ... Մենք ասում ենք.  « Այստեղ ցուրտ է  »,  երբ մեզ պետք է ինչ - որ մեկին դիպչել  ... Մենք ասում ենք . « Ինչո՞ւ ապրել »,  երբ մենք ուզում ենք մեզ հակառակը ապացուցեն  ... Մենք ասում ենք.  «  Շնորհակալություն ,  որ դու կաս  »,  երբ մենք չենք կարող ասել.  «Ես  քեզ սիրում եմ »... Մենք ասում ենք...

Ցանկություն. Թարգմանական աշխատանք

Ցանկություն Մի անգամ ուսուցչի մոտ եկավ մի մարդ և խնդրեց սովորեցնել իրեն կյանքում հաջողության հասնել ։ Իմաստունը ստիպեց նրան մտնել ջրով լի տակառի մեջ և սուզվել։ Նա իր ամբողջ ուժերով նրա գլուխը պահում էր այնպես, որ մարդը չկարողանար բարձրանալ։ Վերջապես մեծ ուժեր գործադրելով նա բարձրացավ հաղթահարելով դիմադրությունը, և խորը շունչ քաշեցեց։ — Ի՞նչ էիր դու ուզում, երբ հաղթահարում էիր իմ դիմադրությունը,-հարցրեց իմաստունը: — Շնչել,- պատասխանեց աշակերտը: -Է՞լ ինչ: -Էլ ոչինչ: — Այ հենց դա էլ միակ ցանկության ուժն է: Կարո՞ղ ես այդպես ցանկանալ հաջողություն, կարող ես նրան հասնել։ Նյութի աղբյուրը

Թարգմանական աշխատանք

Գեղեցկության կենտրոնում Երկու ճամփորդներ ուղևորվեցին դեպի սարեր:Երբ նրանք հաղթահարեցին ճանապարհի կեսը, նորեկը աչքի անցկացրեց թփուտները և սկսեց գանգատվել : — Եվ որտե՞ղ է այն գեղեցիկ տեսարանը, որի մասին դու անընդհատ ասում էիր: Փորձառու ընկերը քմծիծաղեց. — Դու գտնվում ես հենց այդ տեղի կենտրոնում, ինչում ինքդ կհամոզվես, երբ մենք կհասնենք սարի գագաթին: Նյութի աղբյուրը Սովորեք ապրել բաց սրտով Մի անգամ ուսուցիչը հարցրեց երեք սովորողներին. — Ինչու՞ է կոտրվում պատուհանի ապակին, երբ քար են նետում նրա վրա : — Որովհետև քարը ծանր է, — պատասխանեց առաջին սովորողը: — Որովհետև ապակին փխրուն է,- երկրորդը պատասխանեց : — Որովհետև ձեռքը, որը նետեց քարը, ուժեղ էր, իսկ հարվածը դիպուկ,- պատասխանեց երրորդը: — Ձեզանից ոչ ոք հստակ պատասխան չտվեց,-ասաց ուսուցիչը: — Որովհետև պատուհանը փակ էր: Բարոյախոսություն : Սովորեքբաց սրտով ապրել , և ոչ մի թշնամաբար արձակված նետ չի կոտրի այն, այլ կանցնի հոգու նուրբ հյուսվածքի միջով: Նյութի աղբյուրը

Հնչյունաբանություն

70. Ո՞ր տարբերակում է տառի կամ տառակապակցության թվային արժեքը ճիշտ նշված. 1)ՌՊՀԲ-1672 2)ՅԿԹ-379 3)ՓՅԲ-8302 4)ՐՂԽ-5940

Սաադիի վերջին գարունը․ վերլուծություն

Սաադիի վերջին գարունը   Արձակ բանաստեղծություն է, խոհափիլիսոփայական պատմվածք:Սաադին արևելյան նշանավոր գրող է: Արդեն ապրել էր մեկ դար և ապրում էր վերջին գարունը, սակայն նա դառնություն էր զգում իր հոգում, քանի որ՝ ապրելով հարյուր տարի, նա հարծես չէր հագեցել իր կյանքից և չէր ցանկանում հեռանալ: Ավետիք Իսահակյանը՝ ներկայացնելով Սաադիի ապրումները, նաև ներկայացնում է յուրաքանչյուրիս: Հաճախ լսում ենք, որ ոմանք ասում են, թե հոգնել են այս կյանքից, սակայն երբ վտանգ են զգում, շտապում են լուծել այն: Այս պատմվածքում նաև Իսահակյանը ներկայացրել է արևելյան որոշ տարածքներ, որոնցից են՝ Շիրազ քաղաքը, որը հայտնի էր իր հրաշաբույր վարդերով, Հնդկաստանը, Մսրա աշխարհը, Դամասկոսը և այլն: Հատկապես ցանկանում եմ խոսել վերջին տողի մասին: «Ծնվում ենք ակամա, ապրում ենք զարմացած, մեռնում ենք կարոտով…»։  Անվերջ կարող ենք խոսել այս տողի մասին, քանի որ իր մեջ պարունակում է յուրաքանչյուրիս կյանքը: Մենք չենք որոշում ծնվել, թե ոչ, սակայն մենք ենք որոշում ինչպես ապրել մեր հետագա կյանքը: Պետք է մեր կյանքի ամեն մի վ...