Posts

Showing posts from April, 2019

10YearsChallenge բնության մեջ

Image
  Երկրի   կլիմայական համակարգի միջին ջերմաստիճանի բարձրացումը , փաստ է , որ պետք է բացասական հետևանքներ ունենա :   Քսաներորդ դարի երկրորդ կեսից սկսած , գիտնականների կողմից առաջ քաշվեց այսպես կոչված « գլոբալ տաքացման » վտանգի , դրանում մարդկային գործունեության լուրջ դերի եւ հնարավոր ծանր հետեւանքների մասին հիպոթեզը : Սկզբում ,   հատկապես ատոմային ռումբի առաջին փորձարկումներից հետո ,   այն հարցին , թե կարո՞ղ է արդյոք մարդկային գործունեության արդյունքում շրջակա միջավայրի աղտոտումը , հատկապես մեծ քանակությամբ աէրոզոլային    տարբեր նյութերի արտանետումը մթնոլորտ եւ այլն ,   նպաստել Երկրի մթնոլորտի ստորին շերտերում այսպես կոչված « ջերմոցային էֆեկտի » եւ « գլոբալ տաքացման » պրոցեսներին եւ ինչ չափով , գիտնականների ճնշող մեծամասնությունը դրական պատասխան էին տալիս , ավելին , առաջարկում էին տարբեր մոդելներ բացատրելու համար իրենց այդ պնդումները :   Սակայն , հետագա ...

Գործնական քերականություն. ածականներ

1. Դո՛ւրս գրել ածականները. դրանցից երեքը գործածե՛լ նախադասություններում։ Այս գետի ափին, այս ուռենու տակ Իմ մանկությունն է անցել երազուն, Խաղացել է նա գետում այս հստակ, ...

Գործնական քերականություն. թվականներ

Դո՛ւրս գրել տեքստում եղած թվականները, որոշե՛լ գրության ձևը (արաբական թվանշաններով, այբուբենի տառերով և այլն)։ Թվականները գրել բառերով և նշե՛լ տեսակները։ Դո՛ւրս գրել ...

Ուսումնական ապրիլ

Էռնեստ Հեմինգուեյ«Ծերունին և ծովը» կարդալ ստեղծագործությունը գրել փոքրիկ դատողական վերլուծություն՝ «Մարդուն կարելի է ոչնչացնել, բայց չի կարելի հաղթել…» բառային աշխատանք համացանցային որոնողական աշխատանք Ծերունին և ծովը» վիպակ է , որը գրել է ամերիկացի հեղինակ  Էռնեստ Հեմինգուեյը ։  Այն Հեմինգուեյի ամենահայտնի աշխատանքներից մեկն է։  «Ծերունին և ծովը» մի պատմություն է, որտեղ նկարագրվում է ծերունի ձկնորսի և մարլին ձկան պայքարը։ Վեպը սկսվում է նրանով, որ հեղինակը խոսում է ձկնորսի մասին, որը արդեն 84 օր ծովում է և ոչ մի ձուկ դեռ չի որսացել։   Իրականում նա այնքան դժբախտ է, որ իր աշակերտի ծնողները արգելել են տղային ձկնորսության գնալ ծերունու հետ և ուղարկել են նրան ավելի հաջողակ ձկնորսի հետ։ Սակայն տղան, նվիրված մնալով ծերունուն, ամեն գիշեր այցելում է նրա հյուղակը, նրան սնունդ էր բերում և այլն։  Արևմտահայ գրականություն Զահրատ ՃԵՐՄԱԿ Ձիւնէն – կաւիճէն ամպէն աւելի Երբ ճերմակ ըսեմ Ես քեզ կը յիշեմ Եւ աչքերդ սեւ Զոր կը թափէիր Հարսնութեան ճերմակ հագուստիդ վրայ։ ՕՏԱ...

Ուսումնական մարտ

Եղիշե Չարենց   Եղիշե Չարենցը ծնվել է1897, մարտ 13-ին; Նա հայ բանաստեղծ էր, գրող և թարգմանիչ: Չարենցը Գուրգեն Մահարուն պատմել է, թե Կարս էր եկել Չարենց ազգանունով մի բժիշկ, որի ցուցատախտակի «Չարենց» մակագրությունն էլ վերցրել է։ Պատանեկան տարիների մտերիմները այլ բացատրություններ էլ են տալիս։ Ըստ Կարինե Քոթանջյանի՝ բանաստեղծը Չարենց է մկրտվել, որովհետև մանկուց եղել է չար երեխա։ Նրան այնքան են չար ասել, որ Չարենց էլ մնացել է։ Իսկ Անուշավան Ջիդեջյանը (Վիվան) բանաստեղծի կողմից վկայել է, որ Չարենց անունն առաջացել է Ալեքսանդր Պուշկինի «Անչար» ոտանավորի հնչյունական տեղաշարժերի հետևանքով։ 1921 թվականից Չարենց գրական անունը նրա համար դառնում է նաև քաղաքացիական ազգանուն։ Չարենց անվան ընտրությունը բանաստեղծն ավելի ուշ տվել է տրամաբանական այսպիսի բացատրություն․«աշխարհում բարու դիմակի տակ շատ հաճախ չարն է թաքնված, ես էլ իմ հոգու բարի բովանդակությանը, այսպես ասած, չար անուն եմ տվել»։ Հետաքրքիր ընթերցանություն Մինչև ե՞րբ անորոշության մեջ մնամ… Գարեգին Բեսն իր աշխատությունում նկարագրում է՝ ...

Իմ կարծիքը կառավարության կառուցվածքի վերաբերյալ

Լինեմ անկեղծ, այդքան էլ չեմ հետաքրքրվում քաղաքականությամբ, ազգային ժողովով, կառավարությամբ։ Պարզ է՝ ցանկանամ, թե ոչ, լսում եմ, կարդում եմ տարբեր նյութեր, որն իր մեջ բնակ...

Գործնական քերականություն

1.Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով բաց թողած տառերը (նաև կրկնակ)։ Քարի մշակման վարպետությունը միջնադարյան Հայաստանում առավել հարուստ ձևով է արտահայտվել խաչքարերի արվեստում։ Պահպանելով կանոնի վերածված կառուցվածքը՝ խաչքարերի հարդարանքի մեջ, տասնմեկերորդ դարից սկսած, գերիշխող են դառնում երկրաչափական-գծային ու բուսական բարդ հյուսվածքավոր զարդանախշերը։ Ընդ որում, բեկվող գիծը, ստեղծելով երկրաչափական կոնկրետ պատկեր, չի ընդհատվում նույնիսկ այն դեպքում, երբ դադարում է ուղղաձիգ լինելուց և ներփակվում մի այլ երկրաչափական ձևի մեջ (շրջանակ, քառանկյունի)։ Դրանց օրինաչափ հաջորդականությունն ու շաղկապվածությունը, ստեղծելով որոշակի ռիթմ, եզրագծում են խաչքարը։ Գծային հյուսվածքը թվում է անսկիզբ-անվերջ, իր շարժման ընթացքի մեջ փոխակերպվում մի ձևից մյուսը՝ չսահմանագծելով սկիզբն ու ավարտը։ Այս պարագայում զարդապատկերը իր անընդմեջ հյուսվածքի շնորհիվ դառնում է անսահմանության ու հավերժականության գաղափարի արտահայտություն։ «Հայկական խաչքարեր» գրքից (տեքստի հեղ. Լ. Ազարյան) 2. Ազնվամորին (մոռ) վար...

Ինչո՞ւ են օրենքները կարևոր

Մի օր արթնացել եք և աշխարհում ոչ մի օրենք չկա։ Մարդիկ կարող են անել այն, ինչ ուզում են։ Պատկերացնենք, թե ինչ կկատարվի երկրում, և արդյոք ինչ նշանակություն և կարևորություն ...