Զահրատ։ Կաղանդի Ծառ մը

Զահրատը արևմտահայ բանաստեղծ էր, ծնվել է Կոստանդնուպոլսում։ Առաջին բանաստեղծությունները լույս են տեսել 1943 թվին։ Հաջորդաբար լույս է ընծայել «Մեծ քաղաքը», «Գունավոր սահմաններ», «Բարի երկինք», «Բանաստեղծություններ», «Ծայրը ծայրին» և այլ ժողովածուներ։ Հայաստանում լույս են տեսել «Մեծ քաղաքը» , «Առանց քարի, առանց խաչի խաչքար» և «Բառերուն տակի քերթվածը» ժողովածուները։ Զահրատի բանաստեղծություններին բնորոշ են մեծ քաղաքում ապրող «փոքր» մարդու ողբերգականությունը, թեմաների բազմազանությունը, թարմ արտահայտչաձևերի յուրօրինակությունը։ Զահրատի առանձին գրքեր թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, հունարեն, լիտվերեն: Բանաստեղծությունը ձայնագրված կարող եք լսել այստեղ: Կաղանդի Ծառ մը Կաղանդի ծառ մը շտկելու համար Երկու բան պէտք է Նախ ծառ մը - յետոէ զարդեր ծառին վրայ Կաղանդի ծառ մը շտկելու համար Երեք ...