Ուսումնական առաջին և երկրորդ շրջանների ամփոփում

Ես, կրթահամալիրս ու առաջին կիսամյակը։

2018-2019 ուսումնական տարեշրջանից հետո նոր ոգևորվածությամբ ցանկանում էի մտնել դպրոց, քանի որ, ինչպես ներկայացրել էի նախորդ տարվա տարեկան հաշվետվության մեջ, որոշ խնդիրների պատճառով չէի կարողացել լիարժեք վայելել տասնմեկերորդ դասարանը։ Եվ արդյոք ո՞րն է նոր ուսումնական տարի սկսելու լավագույն միջոցը՝ եթե ոչ ամառը ամփոփելը։



Այստեղ կարող եք ընթերցել 
ամբողջական նյութը։ Կարճ ձևակերպելով կասեմ, որ ներկայացրել եմ կատարածս կամավորական աշխատանքների մասին․ ստացիոնար և բակային ճամբարներ, տիկնիկային ներկայացումներ, իսկ մնացած հետաքրքիր մանրամասների 
մասին կգտնեք պատումում։ 






Ամառն ամփոփելը կհամարեմ ուսումնական տարիս սկսելու առաջին փուլ, իսկ երկրորդը՝ կարևոր է, թե ինչպես կսկսեի ուսումնական հենց առաջին օրը՝ սեպտեմբերի 1-ը։ Ավելի լավ տարբերակ կա՞, քան բարձրունքի հաղթահարումն է։ Կարծում եմ՝ ո՛չ։ Վերջին դպրոցական սեպտեմբերի 1-ը բարձունքում։ Չէի պատկերացնում, որ այդքան յուրահատուկ զգացումներ եմ ունենալու ճամփորդության ընթացքում, քանի որ սկզբում պարզապես գնացել էի բարձունքը հաղթահարելու, սակայն մինչ բարձրանում էինք Արագածն ի վեր, հասկացա, թե ինչքան կարևոր էր վերջին դպրոցական սեպտեմբերի 1-ը հիշարժան և յուրահատուկ դարձնելը։  




Դե ինչ, ուրախ ամռան օրերը վերջացան, սկսվեց դպրոցական կյանքի եռուզեռը։ Ընկերներին կարոտած և ամռան ընթացքում եղածը միմյանց պատմելու ցանկությամբ սկսվեց ուսումնական տարին։ 

Սակայն պետք է չմոռանալ, որ տասներկուերորդ դասարանցու համար յուրաքանչյուր վայրկյանքը կարևոր է։ Ուրեմն պետք է սկսենք արագ ռիթմով աշխատել և պատրաստվել քննություններին, սակայն դրան զուգահեռ չմոռանալ՝ ճամփորդություններին մասնակցնելու և ընկերների հետ հետաքրքիր ժամանակ անցկացնելու մասին․ վերջիվերջո գնահատականները կմոռացվեն, իսկ ընկեներների հետ անցկացրած պահերը կմնան հիշողությանդ մեջ։

Դեռ ամառվա ոգևորությունից չկտրված՝ առաջադրանք ստացանք, որ պատրաստվենք դաս-քննարկման։ Թեման կրթության հանդեպ ունեցած մեր մտահոգությունն էր։ Այստեղ կարող եք տեսնել իմ պատումը, նախքան քննարկումը, իսկ այստեղ կարճ ներկայացրել եմ դաս-քննարկման ամփոփումը։ 

Երբ քննարկմաբ ժամանակ դասընկերներս խոսում էին իրենց ապագա մասնագիտություններից և ծրագրերից, ես դեռևս մտորութմների և փնտրտուքների մեջ էի․ տարվա սկզբում դեռևս չէի կողմնորոշվել մասնագիտությանս ընտրության հարցում։ Այս երեք տարիների ընթացքում կատարել եմ բազմաթիվ թարգմանական աշխատանքներ, որն ինձ օգնեց ապագայիս մասնագիտության ընտրության հարցում։ Ստորև ներկայացրել եմ կատարածս թարգմանական աշխատանքներից։




Ինչպես վերևում եմ գրել, շատ կարևոր է ուսումնական հունից մի փոքր շեղվել ու մի թոթափիչ ճամփորդության մասնակցել։ 


Այլ են ավարտական դասարանի սովորողի խոհերն ու մտորումները, բայց դա չի խանգարում, որ ամեն անգամ փորձեմ բացահայտել Հայաստան աշխարհն ինձ համար։
Մոտենում էին բարձունքի հաղթահարման նախագծի օրերը, որը արդեն ավանդույթ է դարձել սեբաստացիների կյանքում։ Բազմաթիվ նախագծեր կային, ու ես երկար չէի կողմնորոշվում՝ որը ընտրել, հետո միանգամից  որոշեցի՝ այս անգամ էլ Տավուշն է կանչում։ Հայաստանի գրեթե բոլոր մարզերում եղել եմ, սակայն ամեն անգամ նոր բաներ եմ բացահայտում։ Այստեղ կարդացեք իմ հետճամփորդական տպավորությունների մասին։ 









Վերադառնալով լարված օրերին՝ շարունակում ենք սովորել ու սովորել։ 

Ինչքան շատ եմ ուսումնասիրում մեր ինչպես ասում են ոսկեղենիկ հայոց լեզուն՝ այդքան հպարտանում եմ, որ խոսում, մտածում և արտահայտվում եմ հայերենով։ Ինչքան էլ սովորենք, դեռևս չենք կարող լիությամբ տիրապետել լեզվին, դրա համար էլ ձգտում ենք գոնե որոշ չափով կատարյալ դարձնել մեր լեզվական գիտելիքները։ Այստեղ կարող եք տեսնել իմ՝ առաջին և երկրորդ շրջանների ընթացքում կատարած հայոց լեզվի առաջադրանքների փաթեթը։ 

Քանի դեռ սկսել եմ խոսել հպարտանալուց, կասեմ, որ պակաս հպարտանալու չէ մեր պատմությունը։ 
Սակայն, երբ խոսում եմ պատմության մասին, ոչ միայն Հայոց պատմության, մեկ է, սրտիս խորքում համաձայն չեմ, որ ուսումնասիրում ենք պատմությունը, որպես դպրոցական առարկա, և թեպետ խոսում ենք տարիների ընթացքում մեր կատարած սխալների մասին՝ ընդունելով դրանք, սակայն մեկ է, սովորում ենք տասնյակ դարեր առաջ տեղի ունեցած իրադարձությունների մասին, քննարկում ենք, բանավիճում ենք, թե արդյո՞ք որոշ դեպքերի մանրամասներ մեզ ճշտգրտությամբ են հասել և այլն։ Բայց հենց մեր աչքի առաջ պատմություն է կերտվում և կրկնվում։ Տարիներով զոհի կարգավիճակում ապրելով և պաչզապես մեզ որպես զոհի ընդունելու պատճառով՝ հիմա նույն բանն է կատարվում աշխարհում, ինչ կատարվել է մեզ հետ դարեր առաջ։ Մարդկությունը միայն դեպի վատն է գնում։ Սնապարծության և ագահության պատճառով անմեղների արյունն է թափվում։ Միգուցե լուրջ քայլե՞ր ձեռնարկենք այդ ուղղությամբ, այլ ոչ թե սպասենք Մհերին, որ Ագռավաքարից դուրս գա։ Մեկ օր նույնիսկ բարկության արցունքներս հազիվ զսպելով եմ մասնակցել պատմության դասին, քանի որ մեկ օր առաջ երեկոյան Սիրայում կատարվող սարսափելի դեպքեր մասին էի կարդում։ Հոգին նույնն է, կատարողներն են միայն փոխվել։ 
Ինչևէ, ամփոփելով կասեմ, որ այս տարի յուրահատուկ բացահայտումներ արեցի մեր Հայոց պատմության էջերում, որի մասին կարող եք կարդալ այստեղ։

Խոսեմ գրականության մասին։ Կարծում եմ, որ համեմատական կարգով, այդքան էլ լավ չեմ աշխատել գրականության նյութերիս վրա։ Ստորև ներկայացված են կատարածս որոշ աշխատաներ, իսկ այստեղ կգտնեք գրականության աշխատանքների ամբողջ փաթեթը։



Իսահականյանական օրեր


Ինչպես ասում են․ "We've saved best for the last": Պարզ է արդեն, որ խոսելու եմ անգլերեի մասին։ Եթե նույնիսկ մեկ անգամ ինձ հետ խոսել եք, վստահ եմ, որ գոնե մի նախադաության մեջ ակնարկած կլինեմ, թե որքան եմ սիրում այս լեզուն։ Տարիների ընթացքում հարազատ դարձած լեզվի մասին կարող եմ շատ երկար խոսել։ Մինչ ինձ ստիպում եմ այլ առարկաներ սովորել, քանի որ պարտադիր են, անգլերենի հետ կապված ամեն բան հաճելի է ինձ։ Կարող եմ պարզապես բացել որևէ օնլայն դասընթաց կամ նույնիսկ բառարան, վերցնել թուղթս ու գրիչս և սկսել գրել, սովորել, մտապահել։ Այս դպրոցից վերցրած ամենակաևոր գիտելիքն այն է, որ ինքնակրթությունից լավագույն սովորելու միջոց չկա։ Այստեղ կարող եք կարդալ անգլերեն լեզվի աշխատանքներս։


















Comments

Popular posts from this blog

ՄԱՅՐԻԿԻՍ. վերլուծություն

Սաադիի վերջին գարունը․ վերլուծություն

Ջորջ Օրուել, Անասնաֆերմա (վերլուծություն)